Անդրանիկ Քոչարյան. Ուսումնասիրված փաստաթղթերում եղել են նորություններ
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է նախապատրաստական փուլը, պատրաստվում են քննության փուլին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի բոլոր անդամները մշտապես կլինեն իրենց վայրում։ Գիտեք, որ հիմա արձակուրդային վիճակ է։ Բայց երբ մենք արդեն պատրաստ լինենք մարդ կանչելու, կասկած չունենաք, աշխարհի որ ծայրում էլ լինեն հանձնաժողովի անդամները, կգան ու կմասնակցեն նիստերի», - ասաց Ա. Քոչարյանը։
Նա նշեց, որ ուսումնասիրված փաստաթղթերում եղել են նորություններ, նոր հանգամանքներ։ Ա. Քոչարյանի խոսքով, հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու անվտանգության համակարգի առողջացմանը, եթե նկատում են թերություններ, աշխատանքի արդյունքում դրանց վերացման գործընթաց պետք է սկսել։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե որևէ պաշտոնյա հրաժարվի ներկայանալ հանձնաժողով, Ա. Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետև այստեղ բարոյականության հետ խնդիր կա։ Հրաժարվել այս պահին՝ նշանակում է թաքցնել և չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։
Հարցին, թե հնարավո՞ր է քննելու փուլը սկսվի 2016թ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելով, Ա. Քոչարյանն ասաց, որ այս ամիս նրան հրավիրելու անհրաժեշտություն չեն տեսնում, բայց ունեն հարցեր, որոնք պետք է տան նախկին նախարարին, նաև բոլոր այն պատասխանատուներին, որոնք իր կառավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ։
Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր ունեն տալո՞ւ, հանձնաժողովի նախագահն ասաց. «Աշխատանքը ցույց կտա, թե հարցերը մինչև ուր կգնան։ Բնականաբար, եթե հարցեր լինեն, մենք կդիմենք պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի դրանց։ Բայց դա ո՞ր պահին կլինի, կլինի՞, թե՞ չի լինի, դա կորոշի հանձնաժողովը»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյան. Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, եթե չի տվել
- Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը Մարտի 1-ի գործի մասին են
- Իսագուլյան. Անդրանիկ Քոչարյանն իր նեղ շրջապատում ասում է, որ իրեն Նիկոլից խելոք է համարում
- Բանակում պետք է լինի եղբայրություն, բայց ոչ ախպերություն. Անդրանիկ Քոչարյան
- Չի լինելու, որ մի զինվոր մահանա, և մեկը փորձի դա կոծկել. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան