ԲԴԽ նիստ կհրավիրվի Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
«Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգոր Բեքմեզյանը։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն ինն ամիս առաջ էր ընտրվել ԲԴխ անդամ, սակայն դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց, սակայն հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում նա երդում էր տվել՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի
- Նախշուն Տավարացյանի հրաժարականի հարցը պետք է որոշի ԲԴԽ-ն
- Ընտրվել են ԲԴԽ անդամ դատավորները
- Դատավոր Նախշուն Տավարացյանը համամիտ չէ Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա