Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր չէր ներկայացել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությանը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Նաիրի» ԲԿ-ից ստացել է տեղեկանք, որ Մ. Գրիգորյանը դատական նիստին չի կարող մասնկացել՝ ելնելով առողջական վիճակից։ Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը տեղի ունենալ չի կարող, ուստի այն հետաձգվեց։
Դատավորը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը դիմել է դատարան, նշելով, որ կալանավորված անձ Մանվել Գրիգորյանը դիմում է ներկայացրել քաղաքացի Հրանտ Կարապետյանին լիազորագիր տալու խնդրանքով, որպեսզի վերջինս իր անունից հանդես գա Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում։ Դատարանը բավարարեց դիմումը, Հրանտ Կարապետյանին կտրվի լիազորագիր։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում
- Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- «Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել»
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմելու է իրավապահներին՝ գնահատելու Էջմիածնի քաղաքապետի կոչը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան