Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ
Ռեժիսոր Դեմիեն Շազելը («Մոլեգնություն», «Լա-Լա Լենդ») աշխատում է նոր ֆիլմի վրա, որի աշխատանքային անվանումն է «Բաբելոն»։ intermedia.ru կայքը, հղում անելով Hollywood Reporter-ին, գրում է, որ ծրագրի մասին շատ քիչ բան է հայտնի. գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1920-ականներին, այն ժամանակ, երբ Հոլիվուդը համր կինոյից անցում էր կատարում հնչյունայինի։ 180 էջանոց սցենարում տեղ են գտել և իրական, և հորինված կերպարներ։ Ֆիլմի բյուջեն կազմում է շուրջ 80-100 միլիոն դոլար։
Շազելը մտադրվել է աշխատել «Լա-Լա-Լենդ» ֆիլմի թիմի հետ՝ պրոդյուսեր Մարկ Պլատ, նաև Թոբի Մագուայերը։ Դեմիենը բանակցություններ է վարում Էմմա Սթոունի հետ, որը «Օսկար» էր ստացել «Լա-Լա-Լենդ» ֆիմում դերի համար, որպեսզի նա խաղա նոր ֆիլմում՝ մարմնավորելով 20-րդ դարասկզբի Հոլիվուդի խորհրդանիշ դերասանուհի Կլարա Բոուի կերպարը։