Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար. Վ. Կարապետյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին
Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին լսելիս իշխանության ներկայացուցիչները մեղմ ասած լարվում են։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում մեծ դժկամությամբ, երբեմն բղավելով պատասխանեց արձանագրության վերաբերյալ հարցերին։
Նախ ասաց, դեռ երեկ մեկնաբանել է։ Խոսքը հավանաբար «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանության մասին է, որը հրապարակվել է երեկ կեսգիշերին մոտ։ Կառավարության էջում, Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրվա ընթացքում ամանաշատ քննարկված հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել։ Ավելին, հիշյալ մեկնաբանությունից հետո նոր հարցեր են առաջացել։
Panorama.am-ի հարցին, թե հաջողվե՞լ է իրենց պարզել, ինչպես է արձանագրությունը դուրս եկել հանձնաժողովի պատերից, Կարապետյանն ասաց՝ համապատասխան քննարկումները դեռ շարունակվում են, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քանի որ միայն հանձնաժողովի հետ առնչությունն ունեցողը կարող էր այն հրապարակային դարձնել։
Արդոք արձանագրությունը հանձնաժողովն ուղարկե՞լ է Հայաստանի կառավարությանը, նաև կառավարության ղեկավարին։ Այս հարցը բարկացրեց Կարապետյանին։
Ասաց՝ տեղյակ չէ, կառավարության անդամներին ուղարկվե՞լ է, թե՞ ոչ։ Պնդեցինք՝ իսկ վարչապետի՞ն։
«Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար։ Դուք հասկանո՞ւմ եք, ինչի մասին եք խոսում։ Բա ինչի՞ եք էդ հարցը տալիս»,-բարկացավ նա։
Հիշեցրեցինք, որ արդարադատության նախարարությունը տարածած հայտարարության մեջ նշել է՝ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, ապա հարցրեցինք, ե՞րբ կլինի հայտարարությունը։
«Վաղը»,-ասաց Կարապետյանը։
Վերջինի՝ «Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար» տրամաբանությամբ հարց է առաջանում, էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ վարչապետը պիտի հայտարարություն անի։
Ի դեպ, Կարապետյանին հիշեցրեցինք՝ մայիսի 27-ին արած իր հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից վեթթինգի իրականացմանն աջակցելու մասին։ Այստեղ էլ վարչապետի մամուլի խոսնակը բորբոքվեց։ Նրան բարեկրթության մասին հիշեցրեցինք, հանգստացավ, հարցը լսեց, ապա ասաց. «Ես հաստատում եմ, այն ինչ ասել եմ։ Եթե ես ասել եմ, ո՞նց կարող եմ չհաստատել»։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյանը կասկածի տակ է դնում Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը
- Փաստ. Վենետիկի հանձնաժողովի ծանր դասերը
- Ռուբեն Մելիքյան. Վենետիկի արձանագրությունից հետո մենք հասկացանք, թե ինչու էր իշխանության այս հապճեպությունը
- «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը
- «Իրավական ուղի». Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՀՀ Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
- Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի հայտարարության մասին․ Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան