Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա
Երևան քաղաքում ամառային ամիսներին հաճախ են բռնկվում հրդեհներ։ Հիմնական պատճառը, ինչպես պնդում են պատկան մարմինները, բարձր ջերմաստիճանն է ու չոր խոտերը։ Երևանի քաղաքի Բուսաբանական այգում նույնպես պարբերաբար հրդեհներ են բռնկվում։ Վերջին հրդեհը հուլիսի 13-ին էր, այրվել էր, ըստ ԱԻՆ-ի, 15 հեկտար բուսածածկ տարածք։ Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ հրդեհի բռնկման պառճառը դեռ հայտնի չէ, մասնագետներն ուսումնասիրում են, փորձում պարզել՝ մարդածին գործոնն է պատճառը, թե արևի ճառագայթները։ Նա նշեց, որ այգու տարածքում կան չոր հատվածներ, որոնք չեն ոռոգվում, իրականում հրդեհավտանգ իրավիճակ է։
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այգու տարածքում կան տեսախցիկներ, տարածքը հսկող անվտանգության աշխատակիցներ։ Ս. Վարդանյանն ասաց, որ այգու այն հատվածում, որտեղ հրդեհ է բռնկվել, տեսախցիկներ չկան։
«Այգու այդ տարածքը կոլեկցիոն հատվածը չէ, որտեղ բույսերի աշխարհագրական հավաքածուներ լինեն»,- ասաց Ս.Վարդանյանը։
Նրա խոսքով, այդ հատվածում հիմնականում խոտեր են, թփուտներ, ծառերը քիչ են։ Բուսաբանական այգու փոխտնօրենի խոսքով, 80 հեկտար տարածքում ընդամենն անվտանգության երկու աշխատակից ունեն, որոնք պարբերաբար շրջում են այգում, սակայն նման տարածքը երկու հոգու համար մեծ է։
Ս. Վարդանյանը նշեց, որ այգու այն հատվածը, որտեղ հրդեհ էր բռնկվել, ոռոգման համակարգից դուրս է, այսինքն այդ մասը պարզապես հնարավոր չէ ոռոգել։
Հարակից հրապարակումներ`
- Ծիծեռնակաբերդի անտառի հրդեհի հարցով ԱԻՆ-ը դիմել է ոստիկանություն
- ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Բուսաբանական այգում այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք
- Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Բուսաբանական այգում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան
- ԱԻՆ-ը հետաքննելու է հրդեհների պատճառները
- ԱԻՆ. Հանրապետության տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի
- «Եռաբլուր» պանթեոնի տարածքում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 10 ծառ
- Ո՞վ է քննություն իրականացնելու՝ ինչու է ամեն օր նույն տարածքը հրդեհվում
- Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում
- Իսկ հրդեհը վառած տեղն է վառում