007 գործակալը կլինի սևամորթ կին
Բրիտանացի սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը կխաղա «Ջեյմս Բոնդ 25» նոր ֆիլմում սուպերգործակալի դերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նոր ֆիլմում կխաղա գլխավոր դերը, բայց նա կստանա միայն 007 համարը։ Հենց Բոնդի հերոսը մնում է Բոնդը։
Նշվում է, որ նման որոշում կարող էր ընդունվել ֆիլմի համահեղինակներից Ֆիբի Ուոլեր Բրիջի ազդեցության տակ, որը հայտնի է իր ֆեմինիստական և իրավապաշտպան հայացքներով։ Սակայն «Բոնդի» երկրպագուները հիասթափվել են նման նորարարությունից։
Դերասան Դենիել Քրեյգը, որը 2006-ից բրիտանական հետախուզության սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի գլխավոր դեմքն է, մի քանի տարի առաջ հայտարարել է, որ այլևս չի կատարի այդ դերը։