Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հայտարարել է այն մասին, որ իրենց հոր սպանության գործով քույրերի ցուցմունքները հնարավոր է հարցաքննության ընթացքում կեղծված լինեն։ Նշվում է, որ պաշտպանությունը միջնորդում է Քննչական կոմիտեին՝ անցկացնելու քույրերի՝ 2018 թվականի հուլիսի 28-ին և 29-ին տված առաջին ցուցմունքների հեղինակագիտական փորձաքննություն: Գազետա.ռու կայքը գրում է, որ փաստաբանը հղում է անում փորձագիտական հետազոտությանը, որը բացահայտել է, որ աղջիկների հարցաքննության բոլոր երեք արձանագրությունները գործնականում լիովին նույնական են: Պաշտպանությունը նաև նշել է, որ բոլոր արձանագրությունների հեղինակը մեկ մարդ է։
Իրավաբանների կարծիքով, նախ կազմվել է Մարիայի ցուցմունքը, այնուհետև Անգելինայի, Քրիստինայի այն պայմաններում, երբ 17-ամյա Մարիան հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Դա նշանակում է, որ նա չէր կարող ցուցմունք տար սպանության օրվա բոլոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսպես, եթե քննությունը բավարարի միջնորդությունը, ապա ցուցմունքները, որոնց վրա հիմնված է մեղադրանքը, կհամարվեն անվավեր։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրանք դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրա աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը 2018 թ. օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին