Հայաստանը՝ աղբաշատ երկրների առաջին տասնյակում է
Աշխարհում աղբն ավելանում է ու ավելանում։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, աշխարհում բնակչության աճին զուգահեռ ավելանում են նաև բնակելի տարածքները, բոլոր կանխատեսումների համաձայն աղբի ծավալներն առաջիկայում ավելանալու են, օրինակ 2050-ին կլինի 70 տոկոսով ավելի շատ, քան 2016-ին էր։ Աղբի մեծ մասը շինարարական է։ Չինաստանում աղբի մեծ մասը գյուղատնտեսական է կամ էլ շինարարական։
ՀԲ տվյալների հիման վրա իրականացրած հետազոտության արդյունքում առանձնացվել է ամենաաղբաշատ երկրների տասնյակը։ USA Today-ի փոխանցմամբ, Հայաստանն այդ ցանկում 6-րդ տեղում է։
Տասնյակն այս տեսքն ունի՝ Կանադա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Հայաստան, Շվեդիա, Լյուքսեմբուրգ, Ուկրաինա, Սերբիա։
Նշվում է, որ Հայաստանում աղբի գերակշռող մասը արդյունաբերական է՝ 48 մլն տոննայից 47.3 մլն տոննան, բացի այդ աղբավայրերից թունավոր նյութեր մասնավորապես մեթան գազ է արտանետվում մթնոլորտ։