
«Իրատես». Իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով, հատկապես ռուսական: Վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյանի ղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ. պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին:
Պարզվում է` մեր պատվիրակությանն առավոտ շատ վաղ հյուրանոցից` ճամպրուկներով «գոու հոմ» են արել, երբ Հայաստան թռիչքը պետք է երեկոյան լիներ, մերոնք ճամպրուկները թողել են ավտոբուսում, մասնակցել հանդիպումների, ապա փոխվել են նույն ավտոբուսում, մեկնել օդանավակայան` թռիչքի:
«Նման բան երբեք հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չէր եղել»,- ասաց «ականատեսներից» մեկը: Ի դեպ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանն այդ այցի ընթացքում հանդիպում է ունեցել Պետդումայի նախագահի տեղակալ Ս. Նևերովի հետ: ՈՒշագրավ է, որ այդ մասին Դումայի պաշտոնական ռեպորտաժի նկարում կա միայն Ս. Նևերովի նկարը, իսկ թիկունքից նկարված «մարդն» ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին