ԳԹԿ փոխտնօրենն ամփոփեց քննությունները. Աբսուրդ է սա
Ընդունելության քննություններն ավարտված են։ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց, դրանց ընթացքում արտառոց դեպքեր չեն եղել, ընթացել են պահանջներին ու կարգին համպատասխան։
«Եթե, իհարկե, չհաշվենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների, ծածկագրերի օգտագործումը։ Դա քննությունները կազմակերպողների համար սովորական բաներ են ու ոչ արտառոց»,-ասաց կենտրոնի ղեկավարի տեղակալը։
Հիմանական փուլի ավարտից հետո դրական միավորներ ունեցող դիմորդները կարող են մասնակցել նաև լրացուցիչ մրցույթի։ Նրանք լրացնում են նոր դիմում հայտեր առկա թափուր տեղերի համար։ Լրացուցիչ մրցույթը մեկնարկել է այսօր, կշարունակվի մինչև հուլիսի 21-ը, արդեն հուլիսի 25-ին ԳԹԿ-ն կամփոփի արդյունքները։
Այս տարի հիմնական փուլի ավարտից հետո եղել են բողոքարկումներ, դրանց առյուծի բաժինը վերաբերում էր հայոց լեզու և գրականություն առարկայի թեստին ու քիմա առարկայի միասնական քննության թեստին։
«Վեց հազար դիմորդներից ունեցել ենք մոտ 160 դիմում-բողոք։ Դրանց ճնշող մեծամասնությունը խնդրանք էր»,-ասաց բանախոսը։
Անդրադառնալով Հայոց լեզու և գրականության առարկայի թեստի վերաբերյալ եղած դժգոհություններին, թե դրանում ներառված են շտեմարանից դուրս հարցեր, Նասիբյանն ասաց, ԳԹԿ մասնագետներն ուսումնասիրել են բոլոր առաջադրանքները ու պարզել, բոլորը շտերամարանից են եղել։
«Պարզապես անգիր անելու այդ հատվածը ինչ-որ տեղ ինչ-որ չափով դուրս մնաց։ Փոխվեցին առաջադրանքի պատասխանների տեղերը։ Առաջադրանքը մնաց նույնը, նույն շտեմարանից, պատասխանների տեղը փոխվեցին և անգիրները չաշխատեցին։ Դա էր պատճառը, որ մենք այս տարի այդ առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ։ Անբավարար ստացավ քննություն հանձնողների 19.6 տոկոսը»,-մանրամասնեց նա։
Նասիբյանի խոսքով, նման պատկերի պատճառներից մեկն էլ այն է, որ տարիներ շարունակ դպրոցներում հայոց լեզու և գրականություն առարկանների դասաժամերի թիվը նվազել է։
«Ինքս էլ հայոց լեզվի մասնագետ եմ։ Եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 56 դասաժամ, այսօր տրվում է 20 դասաժամ։ Թեմաներ կան, որ ընդամնեը մեկ դասաժոմվ ուսուցիչը պետք է ավարտի։ Իսկ դրանք բարդ թեմաներ են, հատկապես շարահյուսական հատվածին վերաբերողները։ Սա լուրջ խնդիր է, լուրջ քննարկման նյութ, կարծում եմ, կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա խնդրին։ Դա վերաբերում է և դասագրքին, և դասաժամերին, և չափորոշիչներին»,-ընդգծեց ԳԹԿ փոխտնօրենը։
Նա աբսուրդ է համարում, որ հայերեն խոսացող, դպրոցում 12 տարի հայոց լեզու անցնող, գրող, կարդացող երեխան անբավարար գնահատական է ստանում։
Ավանդական սանդղակից մյուս առարկանները դուրս չեն եկել, 19 և 20 միավոր ավելի շատ ստացել են օտար լեզու առարկայից։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը
- 323 շրջանավարտ-դիմորդ այսօր քննություն է հանձնում ռուսաց լեզվից
- «Մաթեմատիկա»-ի միասնականից 20 միավոր է հավաքել 30 հոգի
- Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան