Վրաց և ադրբեջանցի իրավապահները քննարկել են Դավիթ Գարեջիի վանքի միջադեպը
Վրացի և ադրբեջանցի իրավապահները հուլիսի 15-ին հանդիպել են վիճելի սահմանային հատվածի մոտ, որտեղ քննարկել են հուլիսի 14-ին տեղի վրաց բնակչության և ադրբեջանցի սահմանապահների միջև գրանցված միջադեպը: Այս մասին գրում է civil.ge կայքը։
Որոշ հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 14-ին տեղի բնակիչների ու ադրբեջանցի սահմանապահների միջև վեճ է տեղի ունեցել, երբ սահմանապահները Ուդաբնո վանքից սրբապատկերներ են դուրս բերել ու փոխանցել վրացի սահմանապահներին: Վանքը գտնվում է վիճելի համարվող Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: Այդ քայլն առաջացրել է տեղի բնակիչների զայրույթը, որոնք փորձել են սրբապատկերները վերադարձնել վանք:
Հուլիսի 15-ի հանդիպումից հետո Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն լրագրողներին ադրբեջանցիներից ստացած պարզաբանումներն է ներկայացրել: Կուպատաձեի խոսքով, ադրբեջանցի սահմանապահները հայտարարել են, որ սրբապատկերները վնասվել էին անձրևից ու քամուց: Եվ որպեսզի սրբապատկերների վնասման համար չմեղադրեին ադրբեջանցի սահմանապահներին, որոշում է ընդունվել դրանք փոխանցել վրացի գործընկերներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա