Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստին ներկա են լինելու նաև պաշտպանական կողմից հրավիրված օտարերկյա բժիշկներ։ Այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Մ. Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
Նա նշեց, որ Մ. Գրիգորյանի առողջական վիճակն այնպիսին է, որ եթե երկու նիստ առաջ նա կարողանում էր մասնակցել նիստին, այսօր արդեն ներկա չէ։
«Չգիտեմ՝ ինչ եզրակացություն կտա հանձնաժողովային փորձաքննությունը, քանի որ դառը փորձ ունեցել ենք, որ ոչ պատշաճ անձի կողմից ստորագրվում է եզրակացությունը, իրականացվում է ոչ նորմալ պայմաններում, ճնշումների տակ։ Չգիտեմ, թե ինչ եզրակացություն կլինի այս անգամ, բայց փաստը մնում է փաստ, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը գնալով վատթարանում է»,- ասաց Ա.Մկրտչյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ քաղաքացիները Մ. Գրիգորյանի դեմ բողոքներ են գրում, դժգոհություն են հայտնում, ուրախանում են նրա հիվանդությամբ, կալանքի տակ մնալով, փաստաբանն ասաց. «Լկտի քաղաքական պատվերով է, ինչո՞վ պետք է պայմանավորված լինի, կարո՞ղ է օբյեկտիվ իրականությամբ կամ նորմալ մարդու արտահայտություններով։ Կա քաղաքական պատվեր։ Կա պահանջ, որը հանրային չէ, անգամ փոքրամասնությանն էլ չէ, հատուկ ուղղորդված վերաբերմունք է, պատվիրված է այսպես կատարվի»։
Պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ եք պնդել, որ Մանվել Գրիգորյանը մնալով Հայաստանում կալանքի տալ ավելի շատ է խոշտանգման ենթարկվում, քան պատերազմի ընթացքում, երբ գերեվարված էր ադրբեջանցների կողմից, Ա.Մկրտչյանն ասաց. «Միանշանակ, ավելի շատ, քան ադրբեանական գերիությունում։ Հայտարարում եմ, որ Արցախի հերոսը, անցնելով ադրբեջանական գերիությունը, ձեռք է բերել շաքարային դիաբետ, քաղցկեղ, կողերն են կոտրել, քիթն են կոտրել, այդ հիվանդություններով 30 տարվա մեջ ավելի քիչ առողջության վատթարացում է ունեցել, քան այստեղ դատավորների կողմից սանկցաիներ տալուց հետո»։
Նա նշեց, որ 2018 թ. հունիսի 16-ից առ այսօր Մանվել Գրիգորյանը դաժանաբար պատժի է ենթարկվում, ոչ թե կալանք է, ըստ էության, սա ամենադաժան պատիժն է։
«Նախաքննության ընթացքում կալանավորը գտնվում է այնպիսի զրկանքների և պայմանների մեջ, որի մեջ անգամ դատապարտյալը չի գտնվում։ Իր հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա։ Ինչը որ կարելի է մեկ այլ կալանավորի, Մանվել Գրիգորյանին չի կարելի։
Մենք ապրել-մեռնելու պայքար ենք վարում, կյանքի կռիվ ենք տալիս»,- ասաց Ա. Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
- ՄԻՊ. Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում
- Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան