Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարարի Ալան Դունկան հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվնի այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը։
ՏԱՍՍ-ը կայքը, հղում անելով EFE գործակալությանը, նա այդ մասին ասել է Էկվադոր այցի ժամանակ, որտեղ հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարարին։
«WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվնի որևէ երկրի, որտեղ գործում է մահապատիժը։ Բրիտանիան և Էկվադորը այդ մասին համաձայնության են հասել»,- ասել է Դանկան։
Բրիտանական դատարանը ԱՄՆարտահանձնման մասին լսումները նշանակել է 2020 թ. փետրվարի վերջին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ասանժի հայրը պատմել է որդու առողջության մասին
- Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
- ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին
- Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
- Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին