Լենա Նազարյանը կասկածի տակ է դնում Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը
«Դատական համակարգն առողջացնելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նրա մեկնաբանմամբ, վեթթինգը մի գործիք է, որը ստուգում է պաշտոնյայի համապատասխանությունը տվյալ պաշտոնին որոշակի չափանիշներով:
«Հիմա մշակվում են այդ չափանիշները, օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու։ Հիմա այդ փոփոխությունները մշակվում են արդարադատության նախարարությունում, սեպտեմբերին քննարկելու ենք Ազգային ժողովում և ընդունելու ենք, դրանց հիման վրա էլ տեղի է ունենալու այդ ստուգման գործընթացը: Հիմա դրա անունը կդնենք վեթթինգ, թե բարեվարքություն և այլն, ըստ էության, նշանակություն չունի»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Նա ընդհնարապես չցանկացավ մեկնաբանել Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանում ընթացող գործընթացներին։
«Չգիտեմ՝ ինչ փաստաթուղթ է, ինչ արձանագրություն է, ինչ հանդիպման ժամանակ է նշվել, սևագիր է, թե սևագիր չէ, ովքեր են մասնակցել դրա քննարկմանը, ով է կարծիք հայտնել, ում կարծիքն է այդտեղ արձանագրված։ Անհասկանլի է, թե ինչ փաստաթուղթ է, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Այդ պայմաններում ձեռք բերված փաստաթուղթը, որը հրապարակում են և դրա շուրջ քննարկումներ են ծավալում, կարծում եմ, վնասում է և Վենետիկի հանձնաժողովի հեղինակությանը, առհասարակ ոչ մի կարծիք էլ վերջնական չենք ունենում։
Ես ընդամենն ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր հանձնառությունը դատական համակարգը բարեփոխելու, առողջացնելու վերաբերյալ։ Սա իրականացվելու է այն չափանիշներով, որոնց մասին խոսել ենք: Մասնավորապես, դատավորների բարեվարքությունը, ունեցվածքի և նրանց եկամուտների համապատասխանությունը և այլն»:
Նա նշեց, որ կասկածի տակ է դնում այդ արձանագրությունը, որովհետև հրապարակվել է գաղտնի միջոցներով ձեռքբերման միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկյան սառնություն
- Փաստ. Վենետիկի հանձնաժողովի ծանր դասերը
- Սիրանույշ Սահակյան. Եթե շարունակեն այդ քննարկումները, Հայաստանը կհայտնվի ոչ իրավական տիրույթում
- Մենք որպես ԵԽ անդամ պետք է նաեւ հաշվի առնենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Սիսակ Գաբրելյան
- ԱՆ. Վենետիկի հանձնաժողովի արձանագրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանը
- Զոհրաբյան. Եթե գործընթացը մնա քաղաքական դաշտում, միջազգային բազմաթիվ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով են հանդես գալու
- Ռուբեն Մելիքյան. Վենետիկի արձանագրությունից հետո մենք հասկացանք, թե ինչու էր իշխանության այս հապճեպությունը
- «Իրավական ուղի». Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՀՀ Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
- Չեմ պատրաստվում արտագաղթել,մասնագիտական գործունեությամբ կզբաղվեմ. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին