Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Panorama.am-ին հայտնեցին փաստաբանական խմբից։
Մինչ այդ՝ հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը։
Փաստաբանական խմբից հիշեցնում են, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել է նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբանները դիմել են դատավորներին գործի՝ առանց խոչընդոտ քննությունն ապահովելու համար
- Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան
- Քոչարյանի պաշտպան. ՍԴ-ն չի կարող ուղղակի ոչինչ չանել
- Ալումյան. Դատավոր Դանիելյանն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները
- Հովհաննես Խուդոյան. Միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը
- Օրբելյանը ներկայացրեց դատավարության ամենամեծ բացթողումը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում