«Սևանը գազանաբար խեղվել է»
Սևանա լճում առաջացած խնդիրը նոր չէ, սկսվել է այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը սկսեց իջեցվել։ «Սևանա լճի խնդիրներն ու լուծման ճանապարհները» թեմայով քննարկմանն ասաց «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը։ Նա նշեց, որ կապտականաչ ջրիմուռներն այս տարի ավելի շուտ ծաղկեցին, թեև արդեն նկատվում է նվազում։ Արայիկ Հունանյանի խոսքով, երկարատև աշխատանք է պետք խնդիրները լուծելու համար։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն ասաց, որ ջրի որակի վատացման մի շարք պատճառներ կան, պետք է արվեին մի շարք միջոցառումներ, որոնք չեն արվել։
«Երբ սկսեցին ջրի մակարդակը բարձրացնել, ուրախացանք, բայց մոռացանք ափերը նախապատրաստել։ Անտառապատ տարածքներ մնացին ջրի տակ, շատ տեղերում մաքրման աշխատանքները պատշաճ չեն կատարվել, ինչը մեծ ազդեցություն ունեցավ ջրի որակի վրա»,- նշեց նա։
Հ. Համբարձումյանն ընդգծեց, որ ջրի որակն ապահովելու համար պետք է բարձրացնել ջրի մակարդակը, վերականգնել ձկնային պաշարները։ Նա առանձնացրեց կոյուղաջրերի խնդիրը։
Հ.Համբարձումյանը նշեց, որ պետք է կառուցել մեխանիկական մաքրման կայաններ, նաև կենսաբանական, քիմիական մաքրման կայաններ, որոնք ինչ-որ չափով կվերականգնեն ջրի մաքրությունը։
«Էկոլուր»-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն ասաց, որ այսօր ամենագլխավոր պայմանը լճի մակարդակի բարձրացումն է, պետք է միջոցառումներ ձեռնարկել մաքրման կայաններ կառուցել, ափերը նախապատրաստել, Արփա-Սևան թունելն ամբողջությամբ շահագործել, Որոտան-Արփա թունելը շահագործել, դիտարկել Սևանա լճում ցանցավանդակների գոյությունը, ինչքանով է այն ռիսկային։ Նա նշեց, որ միայն մոնիտորինգով չէ, պետք է քայլեր ձեռնակվեն։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գևորգյանն ասաց, որ Սևանը գազանաբար խեղվել է՝ կոռուպցիա է, ցանցավանդակները բոլորն անօրինական են, ՀԷԿ-երն անօրինական են, կողակն ընդհնարապես վերացավ։
«Սևանա լիճը հիմա պատժում է բոլոր նրանց, ովքեր այս վիճակին են հասցրել»,- ասաց Ա. Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ հենց այսօր ցանցավանդակները պետք է հանվեն, ձկները թողնեն, մի գրամ հորմոն չլցնեն, բոլոր ՀԷԿ-երի ջրերը թողնեն գնան իրենց հունով, ոչ մի լիտր ջուր չմտնի որևէ մի խողովակի մեջ։
«Սրանք հրատապ քայլերն են, որոնք պետք է արվեն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- Սևան-Երևան ճանապարհը բաց է
- «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին
- ԱՆ-ն հորդորում է չլողալ Սևանա լճի այն լողափերում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռներ
- Սևանը հոգեվարքի մեջ է
- Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է
- Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ. Էրիկ Գրիգորյան
- Սևանա լիճն ամռան համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերից է
- Սևանա լճից ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 մլն խմ ջուր
- Փաշինյան. Պետք է կարողանանք ի վերջո Սևանա լիճը հանգիստ թողնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին