Նախարարություն. Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է
Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Հայտարարում են շրջակա միջավայրի նախարարությունից։
«Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,-ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Այսօր առողջապահության նախարարությունից էլ նշել էին, որ Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
«11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:
Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշում են նախարարությունից։
Իրար հաջորդող հայտարարություններն ուշագրավ են նաև երեկ անցկացրած բողոքի ակցիայի համատեքստում։ Հիշեցնենք, որ ցուցարարներին միացած պատգամավոր Սասուն Միքայելյանը անշել էր՝ եթե չհայտարարեն, որ Սևանում լողալն անվտանգ է, ինքն էլ կմիանա ակցիայի մասնակցիներին, կփակի ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- «Սևանը գազանաբար խեղվել է»
- Գեղարքունիքի մարզպետն ամաչում է, որ Բագրատյանը Հայաստանի վարչապետն է եղել
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- «Պետական մակարդակով հակասևան ակցիա է իրականացվում»
- «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչումն արդեն ահազանգ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան