ՀՀ կառավարությունը կդիմի Վենետիկի հանձնաժողովին՝ դատական օրենսգրքի փոփոխությունների եզրակացության համար
Վենետիկի հանձնաժողովը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում, մասնավորապես, ընթացիկ դատական բարեփոխումների վերաբերյալ, Արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի միջև 2019 թվականի հուլիսի 2-ին կայացած հանդիպումից հետո նախարարը հայտարարել է, որ կդիմի է Հանձնաժողովին՝ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացության համար։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ այն այժմ պատրաստվում է Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցություններով և կուղարկվի հանձնաժողովին, երբ պատրաստ կլինի:
Հիշեցնենք, որ նախօրեին տարածվել էր Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որում դատական օրենսգրքի վերաբերյալ ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում Վենետիկի հանձնաժողովի Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։
Վենետիկի հանձնաժողովը լիազորել էր ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին