«Հրապարակ». «ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, շաբաթ-կիրակի Արցախում էր։ Հանդիպել են Արցախի ԱԺ գործընկերների հետ։ Ապա պաշտոնապես հայտարարեցին, որ խնդիրներ կան Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության հետ կապված:
Արցախից մեր աղբյուրն ասաց․ «Գիտակցում են, որ վաղ թե ուշ Սամվել Բաբայանին իրենց դեմ են սրելու, և ասում էին, որ ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում»:
Հիշեցնենք, տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Բաբայանին։ Այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից, թերևս այդ պատճառով որոշեցին կանխել Բաբայանի «պլանը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա