Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով
Ադրբեջանից դեպի Եվրոպա բնական գազ մատակարարող խողովակաշարը կանցնի Թուրքիայի տարածքով։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, երկրի 20 նահանգներով անցնող գազատարի ճանապարհին ընկած հողատարածքներն արդեն պետականացվել են։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
3.500 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի կառուցման աշխատանքներում ներգրավված կլինի շուրջ 15․000 աշխատակից։ Գազատարը կանցնի Թուրքիայի Արդահան, Կարս, Էրզրում, Էրզինջան, Բայբուրթ, Գյումուշհանե, Գիրեսուն, Սիվաս, Յոզգաթ, Քըրշեհիր, Քըրըքքալե, Անկարա, Էսքիշեհիր, Բիլեջիք, Քյութահյա, Բուրսա, Բալըքեսիր, Չանաքքալե, Թեքիրդաղ և Էդիրնե նահանգներով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան