Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի ցուցակում երկրորդ տեղից ներքև է իջել
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցանկում, 7 տարվա մեջ առաջին անգամ, իջել է 3-րդ հորիզոնական: Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ, ֆրանսիացի գործարար Բերնար Առնոն բարձրացել է 2-րդ տեղ՝ առաջ անցնելով Գեյթսից:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Առնոյի ընկերության արժեքը հասել է 107,6 միլիարդ դոլարի՝ Գեյթսին գերազանցելով ավելի քան 200 միլիոնով: Ցանկի առաջատարն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը:
Առաջատար եռյակի ընդհանուր հարստությունը գերազանցում է S&P 500 ինդեքսում ներառված յուրաքանչյուր ընկերության շուկայական արժեքը: Դրանց թվում են Walmart, Exxon Mobil և Walt Disney ընկերությունները: Ընդ որում, նշվում է, որ Գեյթսը կմնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե չլիներ նրա բարեգործական գործունեությունը: Նա ավելի քան 35 միլիարդ դոլար է հատկացրել Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին: Բեզոսի ակտիվների մաքուր արժեքն այս տարի աճել է մինչև 125 միլիարդ դոլար, անգամ Մաքենզի Բեզոսի հետ ապահարզանից հետո, ինչ շնորհիվ Բեզոսի կինը դարձել է չորրորդը աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում: