Ելփիի ղեկավար. Վերջին շրջանում կրակոցներն ավելացել են
Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է սահմանամերձ Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17- ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։
Ելփի բնակավայրի վարչական ղեկավար Խորեն Ավետիսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ գյուղին կրակոցներից նյութական վնաս չի եղել, մի գնդակ տներից մեկի տանիքը ծակել ներս է ընկել, տան բնակիչ էլ բաղնիքում լողանալիս է եղել։
«Հուլիսի 13-ից կրակոցներն ավելի ու ավելի են շատացել։ Հուլիսի 15-ի գիշերը ժամը 1։15-ին շուրջ 20 կրակոց է եղել, երեկ էլ 10։15-ից են սկսել կրակել»,- ասաց Խ. Ավետիսյանը։
Նա նշեց, որ վերջին շրջանում կրակոցներն ավելացել են, խորհուրդ է տվել գյուղացիներին գիշերները լույսերն անջատել։
Երևանի պաշտոնական, այն է՝ ՀՀ ՊՆ պատասխանը քաղաքացիներին առնվազն զարմանալի էր, թե՝ «արտառոց բան չի եղել»։
Ի՞նչ չափորոշիչներով է որոշվելու ՀՀ բնակավայրի վրա թշնամական կրակոցների ոչ արտառոցությունը։ Стерпится слюбится ?
Լուսանկրաները՝ Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա