«Եվրատեսիլը» 2020-ին կանցկացվի Ռոտերդամում կամ Մաաստրիխտում
Նիդեռլանդներում «Եվրատեսլ-2020»-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ միջազգային մրցույթի անցկացման երկու հավակնորդ քաղաքներ կան՝ Ռոտերդամ և Մաաստրիխտ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, կազմակերպիչները կարծում եմ, որ այդ քաղաքները մյուս թեկնածուների համեմատ տվել են ամենաուժեղ հայտերը։ Ամստերդամն ավելի վաղ հայտնել էր, որ հանում է իր թեկնածությունը։
«Երկու քաղաքներն էլ ունեն լավ հարթակներ միջոցառման անցակցման համար»,- նշված է կազմկոմիտեի հայտարարությունում։
Երկու քաղաքներն ունեն զարգացած ենթակառուցվածքներ «Եվրատեսիլի» հյուրերին ընդունելու համար։
Նիդեռլանդները «Եվրատեսիլ-2020»-ի մրցույթն անցկացնելու իրավունքը ձեռք է բերել այս տարի. «Եվրատեսիլ-2019»-ում հաղթել է հենց Նիդեռլանդների ներկայացուցիչը, իսկ մրցույթի կանոններով՝ հաջորդ տարվա մրցույթն անցկացվում է այդ տարի հաղթած երկրում։