Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
ԱՄՆ-ն Թուրքիայի չի վաճառելու F-35 կործանիչներ կապված ռուսական С-400 համալիրի գնման հետ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների հետ հանդիպմանը։
«Թուրքիան պատվիրել էր ավելի քան հարյուր F-35 ինքնաթիռ և նախատեսում էր էլի պատվիրել։ Բայց քանի որ նրանք արդեն ունեն զենիթահրթիռային համալիրը, որն արտադրում է Ռուսաստանը, այժմ նրանց արգելված է գնել մեր ինքնաթիռները»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով, լավ հարաբերություններ է ունեցել թուրք նախագահ Էրդողանի հետ, և, Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ն հայտնվել է դժվարին իրավիճակում։
«Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եվ մենք չենք աջակցում Անկարային այս որոշման հարցում»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը
- ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ