Քաղաքական 12:52 17/07/2019 Հայաստան

Հայաստանյան ՀԿ-ները դիմել են իշխանություններին

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության հետ կապված նամակով դիմել են ՀՀ իշխանություններին. «2019 թվականի հուլիսի 15-ին Վենետիկի հանձնաժողովի միայն անդամներին հասանելի և ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտոնապես հասանելիություն չունեցող կազմակերպության կողմից հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը:

Ներկայացված արձանագրության հայերեն թարգմանված շեշտադրումների համաձայն՝ (...) 1. ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 3. Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ 6. Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակային կարգով հասանելի տեղեկատվության համաձայն՝ 119-րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-22-ը:
Կից ներկայացվող փաստաթղթերին, այդ թվում, նստաշրջանի զեկույցիn` արձանագրությանը, հասանելիությունը սահմանված է միայն լիազորված անձանց համար:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի Կանոնակարգի՝ Հանձնաժողովի փաստաթղթերի պատրաստման և շրջանառման համար պատասխանատու է Քարտուղարությունը: Փաստաթղթերը, որպես կանոն, նախապես ուղարկվում են Վենետիկի հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, փոխարինող անդամներին:

Ըստ Վենետիկի Հանձնաժողովի Կանոնակարգի 8.5 հոդվածի՝  Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվում է նախապես պատրաստված նախագծի հիման վրա, որը կազմվում է անդամների առաջարկներից, և այն հաստատվում է նիստի սկզբում:

Նույն Կանոնակարգի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգված են որպես «սահմանափակ» կամ «գաղտնի» և դրանով պայմանավորված սահմանված է ժամկետ, թե երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիության փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մեկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը՝ 10 տարի անց:

Վենետիկի հանձնաժողովում, ըստ պաշտոնական՝ 15 հուլիսի 2019 թվականին առկա տեղեկատվության, որպես հիմնական անդամ Հայաստանի Հանրապետությունից նշանակված է Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակով: Որպես փոխարինող անդամ՝ նշանակված է GIZ Հայաստանի թիմի ղեկավար Վարդան Պողոսյանը: Երկու ներկայացուցիչներն էլ ներկայացվել են նախորդ իշխանությունների կողմից և հանդիսացել են 2015 թվականի Սահմանդրական  բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, գործող Սահմանադրության, ըստ էության, դրույթների հեղինակներ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան այցելել է 2019 թվականի մայիսի 30-31-ը և հանդիպումներ է ունեցել ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի, ՀՀ Սահմանդրական դատարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ:
Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Առկա հրապարակային տեղեկատվության համաձայն՝ «վեթթինգի» գաղափարը քննարկվել է միայն ՀՀ Արդարադատության Նախարարության հետ, որի համաձայն` (...) ««Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև»:
Փաստացի, հրապարակված պաշտոնական տեղեկատվությամբ՝ «վեթթինգի» շուրջ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության մեջ նշված պայմանավորվածություններ չեն եղել:
Վահե Գրիգորյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն այցից մոտ 2 շաբաթ անց և Վենետիկի Հանձնաժողովի նստաշրջանից 3 օր առաջ:
Վահե Գրիգորյանը որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր երդվել է 2019 թվականի հունիսի 20-ին, և ներկայացված «դատավոր»-«անդամ» բառերով տարբերակումը շրջանառվել է դրանից անմիջապես հետո, այսինքն՝ Վենետիկի Հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ:

Փաստացի, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցի շրջանակներում Սահմանադրական դատարանին առնչվող հարցերը չէին կարող քննարկվել, և ըստ էության, օրակարգում և արձանագրությունում կարող էին տեղ գտնել միայն Վենետիկի Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:
Հաշվի առնելով այս փաստերը՝
ՀՀ Իշխանություններից պահանջում ենք
1. Հանրայացնել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության 2019 թվականի մայիսի 30-31-ն այցի շրջանակներում  պետական համապատասխան ինստիտուտների հետ հանդիպումների ժամանակ քննարկված ամբողջական տեղեկատվությունը:
2. Հանրայնացնել տեղեկություններն այն մասին, թե Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանում  ով է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում «վեթինգի» իրականացման «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար» լինելու համաձայնությունը։
3. Դիմել Վենետիկի Հանձնաժողով տեղեկություն պահանջելով, թե ով է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանի օրակարգով ՍԴ «անդամ»-«դատավոր» տարբերակումներին անդրադառնալու հարցը և հանրայանցրել այն:
4. Վենետիկի Հանձնաժողովի հետ հարաբերությունները վերասահմանել այնպես, որ հստակորեն ներկայացվի ժողովրդի կամքը հետհեղափոխական բարեփոխումներում:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Կարեն Թումանյան, փաստաբան
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ
Իրավունքի զարգացման պաշտպանության հիմնադրամ
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենրոն» ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}