ՀՀ ԱԳՆ-ն արդեն Minecraft-ում է ու մրցույթ է հայտարարել
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը առցանց մրցույթ է հայտարարել։
Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է «Minecraft» հայտնի վիդեոխաղում կառուցել Հայաստանի հայտնի կառույցները՝ այդ թվում նաև ԱԳՆ շենքը։ Հաղթողը մրցանակ է ստանալու ՀՀ ԱԳՆ կողմից։
Թվիթերում ներկայացվում է ՀՀ ԱԳՆ շենքը՝ կառուցված «Minecraft»-ում։
«Minecraft»-ը (անգլ.՝ mine «հանք», «փորել» և craft «արհեստ»), համակարգչային խաղ է, որը ստեղծվել է շվեդ ծրագրավորող Մարկուս Պերսոնի կողմից, ով ավելի հայտնի է հանրությանը «Նոտչ» մականվամբ։
Երկար ժամանակ խաղը եղել է փորձարկման շրջանում և միայն 2011 թվականի նոյեմբերի 11-ին դուրս եկավ խաղի օֆիցիալ առաջին տարբերակը։ Խաղի աշխարհը (լանդշաֆտը, գործիքները և զենքերը, մոբերը, խաղացողը) կազմված է բլոկներից։