Ֆրանսիայում Նոտր-Դամի վերականգնման մասին օրենք են ընդունել
Ֆրանսիայի Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մասին օրինագիծը։ Տաճարը տուժել էր ավերիչ հրդեհից։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, օրինագծին կողմ է քվեարկել պատգամավորների մեծամասնությունը։ Փաստաթուղթը կհաստատի ապագա վերականգման շրջանակները։ Բացի այդ, օրինագիծը հարկային արտոնություններ է նախատեսում այն մարդկանց համար, ովքեր միջոցներ կհատկացնեն տաճարի վերականգնմանը։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
- Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
- Նոտր Դամում հրդեհից հետո առաջին անգամ պատարագ կմատուցվի
- Ֆրանսիայի սենատը պահանջել է վերականգնել Նոտր-Դամը նախնական տեսքով
- Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան