Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց, ադրբեջանական կողմից Նախիջևանի սահմանի մոտ կրակոցներ եղել են։
«Եղել են սովորական կրակոցներ, արտառոց որևէ բան չի եղել, մեծ ինտենսիվություն կամ մեծ տրամաչափ, բայց մի երկու գնդակ եկել ընկել է Ելփինի բնակիչների տների կտուրներին»,-ասաց նա։
Կրակոցների հետևանքով վիրավորներ չկան։
Ելփինը Վայոց Ձորի մարզում է, գտնվում է Նախիջևանի սահմանի մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան