Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը
Մեծ Բրիտանիայի բնակիչները որպես իրենց ամենասիրելի նկարիչ նշել են խորհրդավոր անանուն փողոցային նկարիչ Բենքսիին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, YouGov-ի հարցման արդյունքները հրապարակել է The Sun-ը։
Հարցմանը մասնակցել է 2000 մարդ, որոնց խնդրել են նշել իրենց սիրելի նկարչին կամ քանդակագործին։ Արդյունքում Բենքսին հայտնվել է առաջին տեղում՝ գերազանցելով համաշխարհային դասականներ Լեոնարդո դա Վինչիին, Վան Գոգին, Մոնեին և Ռեմբրանդին։
Արվեստի վերաբերյալ ամսագրի խմբագիր Մել Շերվուդի կարծիքով, նման արդյունքը վկայում է, որ փողոցային արվեստը ժողովրդականություն է վայելում։ Նա նշել է, որ անանուն նկարիչը շատ բան է արել, որպեսզի ուղիղ իմաստով փողոցներ բերի պատկերասրահների և թանգարանների գանձերը։
Փողոցայի նկարչի իրական անունը դեռ մնում է գաղտնի։ Տարբեր վարկածներով, կարող է լինել Ռոբերտ Բենքսի, Ռոբին Կաննինգեմ կամ բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Դեկ Նայա։ Նկարչի ստեղծագործությունները հիմնականում նվիրված են սուր սոցիալական և մշակութային խնդիրներին, մշտապես հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
- Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ
- Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը