Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք է մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ:
Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ ամեն անգամ այստեղ գալով զգում է զայրույթ նման գործողությունների հանդեպ։ Նա նշեց, որ «Սասնա ծռերի» անդամներին, որոնք գրավել էին գունդը, կոչ է անում մոմ վառել ու ապաշխարել, ոչ թե հերոսանալ ու իրենց հերոս ներկայացնեն։
«Իրենց խոսքերում, պահվածքում զղջանքի, ներողության արտահայտություն չեմ զգացել, դատաքննության ընթացքում իրենց պահում էին լկտի, ցինիկ, այդ պահելաձևը փոխանցում են հավանաբար իրենց մակարդակն ունեցող որոշակի սեգմենտի։
Ոստիկանների սպանությունը համարում են ժողովրդի զինյալների կրակելու ինքնապաշտպանության իրավունք։ Խոսում են միայն, որ հերոսական, ժողովրդի սրտից բխող արարք են կատարել»,- նշեց նա։
Ռ. Մելքոնյանը հույս ունի, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի և «Սասնա ծռերը» կստանան իրենց պատիժը, ոչ թե իշխանությունների կողմից ազատ կարձակվեն, կզբաղվեն քաղաքական գործունեությամբ ու սեպ կխրեն Արցախի և Հայաստանի ժողովուրդների միջև։
«Հասել են այն աստիճանի, որ փորձում են օրենսդրական ինչ-որ նախաձեռնությամբ կամ որևէ այլ քայլով Սահմանադրության մեջ մտցնել զինված ապստամբության իրավունքի իրավական նորմը։ Ցինիզմի բացարձակ դասական օրինակ է, սրանից ավելի գնահատական ես չեմ կարող տալ»,- ասաց ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները