Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները
Ռուսաստանը քննարկում է Վրաստանի դեմ ընդունված սահմանափակումների չեղարկման հնարավորությունները, մասնավորապես ավիաչվերթների արգելքի վերացումը, եթե վերացվի ռուսների անվտանգության սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք հուսով ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը և կվերացնեն ռուսների անվտանգության սպառնալիքները։ Եթե դա տեղի ունենա, ապա անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն միջոցները չեղյալ հայտարարելու հնարավորության համար։ Մենք ցանկանում ենք լինել բարեկամ Վրաստանի հետ ու համագործակցել՝ հանուն Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների», - ասել է Լավրովը:
Նախարարի խոսքերով, Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հարաբերություններն իրենց ներքին գործն են, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին, սակայն իրենց չի կարող չանհանգստացնել որոշ շրջանակների կողմից հակառուսական տրամադրությունների հրահրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան