Ինչո՞ւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չկա
Երևանի և Բաքվի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ, ցավոք սրտի, զոհեր չենք ունենա։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք աշխատում ենք, որպեսզի բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք: Ինչո՞ւ բանակցությունները չունեն կոնկրետ արդյունք: Հիմա, երբ միջազգային հանրության ներկայացուցիչների ուզում եմ նկարագրել իրավիճակը, թե ինչու այսօր բանակցություններն առաջ չեն գնում, ընդամենը կա մի պատճառ. երբ ընտրվեցի Հայաստանի վարչապետ, ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ ընդունելի պետք է լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրեբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի»,- նշել է վարչապետը:
Նա նաև բացատրել է, թե ինչու բանակցություններում առաջընթաց չկա. «Ինչո՞ւ չկա, որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվում է 100 տոկոսով նույն նախադասությունը արտաբերել։ Քանի դեռ այդ նախադասությունն այն կողմից չի հնչել, նշանակում է, որ բանակցություններն արդյունավետ չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին