Բարդուղ Գաբրիելյան. Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից
Սևանա լճի ափերին կապտականաչ ջրիմուռների ծաղկման պրոցեսը բավականին քչացել է, բայց դա չի նշանակում, որ վերջն է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը:
«Ջրիմուռները սկսել են մահանալ, բայց նստում են հատակին, որոշ տեղերում սկսվում է փտեցման պրոցեսները, որը կլանում է թթվածինը։ Անպես չէ, որ լրիվ վերացել է»,- ասաց նա։
Պրոֆեսորի խոսքով, ջրիմուռների զարգացման պրոցեսները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։
«Աշնանն ընդհանրապես տեղի է ունենում կապտականաչ ջրիմուռների զարգացում։ Դա կլինի ծաղկում՝ արտառոց զարգացում, թե ոչ, դժվար է ասել, կախված է տարբեր գործոններից՝ տարվա այդ ժամանահատվածի ջերմաստիճանից, լճի ջրի բարձրանալուց կամ չբարձրանալուց, որոնք այդ ծաղկման հիմնական պատճառն է»,- ասաց Բ. Գաբրիելյանը
Նրա խոսքով, այն մասերում, որտեղ կային ջրիմուռների կուտակում, լողալ չէր կարելի, բայց մյուս մասերում, իհարկե, կարելի էր, որովհետև թույնը չի տարածվում ողջ լճով։ Պրոֆեսորի խոսքով, մեկ տարում հնարավոր չէ այնպես անել, որ ընդհանրապես կանխեն ջրիմուռների ծաղումը, քանի որ նախաեսում են միջոցառումներ՝ ջրի մակարդակի բարձրացում, ափամերձ գոտիների մաքրում, ձկնային, խեցգետնի պաշարի բարձրացում, կառուցել մաքրման կայաններ։
«Մեկ տարում հնարավոր չէ, բայց պետք է սկսել ու տարեցտարի կունենանք լավացում։ Եթե դա չարվի, կգնա վատացում, քանի որ հատակին կուտակված օրգանական նյութը մյուս տարի խառնման ժամանակ կմտնի պրոցեսների մեջ»,- ընդգծեց մասնագետը։
Նա նշեց, որ պետք է սկսել ափամերձ գոտիների մաքրումը, արգելել գետերով կենցաղային աղտոտված ջրերի մուտքը լիճ, այսինքն կատարել Սևանի պահանության համար օրենքով նախատեսված միջոցառումները, որը պարտավոր են անել համապատասխան կազմակերպությունները։
«Եթե շարժվենք օրենքի պահանջներով, կունենանք ջրի որակի բավականին լավացում»,- ասաց պրոֆեսորը։
Խոսելով լճում ջրային պաշարների մասին, Բարդուղ Գաբրիելյանն ասաց, որ դրությունը բավականին բարենպաստ չէ կողակի, բեղլուի համար, պաշարները գրեթե վերացել են։
«Իշխանի դեպքում միտում կար, որ արհեստական աճեցման և բացթողման արդյունքում վիճակը բարելավել, սակայն ես բազմիցս ասել եմ՝ քանի գետերում բազմացում չկա, իսկ գետերում պայմաններ չկան, ահավոր վիճակում են գտնվում, խոսել բնական զարգացման մասին, սխալ է»,- նշեց նա։
Բ. Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից. «Նախկինում էլ, այսօր էլ հստակ կողմնորոշում չկա՝ ինչ որակի ջուր ենք ուզում ու դրանից ելնելով կառուցել ռազմավարությունը, այլապես տեղի կունենա խառնաշփոթ։ Երբ այդ հարցը որոշվի, այսինքն ուզում ենք խմելու որակի ջուր, կամ ձկնարդյունաբերական որակի ջուր կամ ոռոգման, այդ դեպքում ռազմավարությունը կուղղվի դրան, տնտեսությունը կաշխատի դրա վրա, մենք կհասնենք այդ նպատակին»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարություն. Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է
- «Սևանը գազանաբար խեղվել է»
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- Սևան-Երևան ճանապարհը բաց է
- «Պետական մակարդակով հակասևան ակցիա է իրականացվում»
- «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին
- ԱՆ-ն հորդորում է չլողալ Սևանա լճի այն լողափերում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռներ
- Սևանը հոգեվարքի մեջ է
- Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է
- Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին
- Նաիրա Զոհրաբյան. Սևանի հարցում չպետք է բավարարվել լալահառաչ գրառումներ անելով
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան