Գեղամ Նազարյան. Ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան
Ի՞նչ տեղի ունեցավ մեր հարևան երկրում՝ Վրաստանում: «Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված էր տարածաշրջանի ապակայունացմամբ, օգտագործեց բացարձակ արհեստական առիթը և հակառուսական հիստերիա կազմակերպեց Վրաստանում՝ ստանալով ռուս-վրացական նոր լարվածություն։
Բայց «անտեսանելի ձեռքը» երբեք չի բավարարվում արդյունքներով։ Վրաստանի ապակայունացման աստիճանը և Ռուսաստանի հետ լարվածության նոր փուլի աստիճանը նրան բավարար չէր։ Պետք էր շարունակություն։
Պեղեցին և գտան երկու համասեռամոլի՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային և Նիկոլոզ Գվարամիային՝ նույն հեռուստաընկերության տնօրենին և անցան բացահայտ սադրանքի:
Ինչ-որ ուժեր գտան նրանց, ովքեր կհամաձայնեին կատարել ամենանողկալի պատվերը, թքած ունենալով իրենց երկրի՝ Վրաստանի շահերը, ազգային անվտանգությունը, համաձայնեցին գնալ տղամարդուն ոչ բնորոշ քայլի՝ հայհոյել հարևան երկրի ղեկավարի մահացած մորը ։ Սա արվեց մեկ նպատակով՝ Ռուսաստանից ստանալ համապատասխան արձագանք: Այլ կերպ ասած, ավելի սրել Վրաստանի հետ հարաբերությունները, էլ ավելի մեծացնել լարվածությունը։ Ինչը ձեռնտու է միայն ու միայն « Անտեսանելի ձեռքին»։
Առաջադրանքը կատարված է, տարածաշրջանը եռում է , բայց Վլադիմիր Պուտինի զսպվածությունն առայժմ խառնում է Հարավային Կովկասում տոտալ ապակայունացում ստանալու ծրագիրը։ Առայժմ հնարավոր է դառնում խուսափել առավել խոշոր և ծանր հետևանքներից:
Հաշվի առնելով մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացները, հաշվի առնելով նույն « անտեսանելի ձեռքի» ակտիվ գործողությունները կարելի է սպասել, կարելի է կռահել, որ հիմա ընթանում են հայաստանյան Գաբունիայի և Հայաստանյան Գվարամիայի կերպարների փնտրտուք։ Կամ արդեն ունեն և թրեյնինգի փուլն է։ Կերպարներ, որոնք պատրաստ են իրականացնել ամենաստոր և նողկալի հանձնարարականը, հասնելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, վտանգել Հայաստանը և Արցախը, իրենց լուման դնել տարածաշրջանային ապակայունացման գործում։
Կգտնվե՞ն արդյոք գաբունիաներ մեր երկրում: Կարծում ենք՝ այո: Ավելին՝ կլինի լարված մրցույթ։ Այլ հարց է, մենք այնքան թույլ կլինե՞նք, որ այդ գաբունիաները կարողանան տրամադրույթուններ ստեղծել։
Հակառուսական օջախներ ստեղծելու համար անտեսանելի ուժերն ամեն ինչ կանեն մեր գաբունիաներին ոգևորելու, տարածաշրջանը պայթեցնելու և նոր Սիրիայի ստանալու համար։
Մենք ունեն նեղ մասնագիստացված գաբունիաներ Արցախի հարցով, հերոսների հարցով, դատարանների հարցով, եկեղեցու և ընտանիքի հարցերով, Վենետիկի հանձնաժողովի գործով, և այլ հարցերով, գործերով ու խնդիրներով։ Բայց «անտեսանելի ձեռքին», ամենայն հավանականությամբ, առաջիկայում պետք է գալու համապետական ունիվերսալ հայկական Գաբունիա։
Մեր խնդիրն է ունենալ համարժեք ձևաչափեր և համարժեք կամք դրանց հակազդելու։ Իմ կարծքիով սա արդեն հեշտ գործ չէ, բայց հակառակը՝ պետություն կորցնելն է լինելու։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքայի նախագծեր խումբ»