Դատավոր Դավիթ Գրիգորյան. Այո, այդ տեղեկությունները ճիշտ են
«Այո, ճիշտ են այդ տեղեկությունները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Politica.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։
Դավիթ Գրիգորյանն էլ ասաց՝ այլ հարցերի պատասխանել չի ցանկանում։ Ասաց, գործողություններն իրականացվել են համապատասխան որոշումների հիման վրա, որոնք իր կողմից կվիճարկվեն։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Panorama.am-ին հայտնեց, հարցի վերաբերյալ մանրամասների չի տիրապետում, այս պահին ճշտումներ է անում։ ԱԱԾ մամուլի կենտրոնից խորհուրդ տվեցին դիմել ՀՔԾ։
Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանի որոշմամաբ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցվածք քրեական գործը կասեցվեվ և ուղարկվեց ՍԴ քննության։
(լրացում)
Ավելի ուշ Մարինա Օհանջանյանը հաստատեց, խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
«Առայժմ այսքանը կարող ենք ասել։ Այս պահին որևէ այլ բան ասել չեմ կարող, ընթացքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը
- Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը՝ մայիսի 13-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան