Եվրոպան կընտրի լավագույն երիտասարդ մարզիկին
Եվրոպական Օլիմպիական կոմիտեները սկսել են Պետեր Նուրովոսկու 9-րդ ամենամյա մրցանակաբաշխության համար հայտեր ընդունել: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Այն տրվում է ամառային մարզաձևեր ներկայացնող լավագույն մարզիկին: Մասնակիցների վերջնական հայտացուցակը կհրպարակվի սեպտեմբերի 9-ից հետո, երբ Եվրոպայի բոլոր ազգային Օլիմպիական կոմիտեները կուղարկեն իրենց մասնակիցների հայտերը:
Մինչև 2016 թվականը Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկի ընտրությունն արվում էր ամառային և ձմեռային մարզաձևեր ներկայացնողների միջև, իսկ վերջին 3 տարում՝ արդեն առանձին:
2018 թվականին լավագույնն է ճանաչվել ավստրիացի հեծանվորդ Լաուրե Շտիգերը, իսկ ձմեռային մարզաձևերում՝ գեղասահորդուհի Ալեքսանդրա Տուրսովան:
Եզրափակիչ անցած բոլոր մասնակցիները կստանան դրամական պարգևներ, որոնք կարող են օգտագործել միայն ուսումնական նպատակով:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Վարշավայում կայանալիք ԵՕԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ:
Մրցանակը տրվում Լեհաստանի Օիմպիական կոմիտեի նախագահ Պետեր Նուրովսկու պատվին, որը 2010 թվականին մահացել է ավիավթարից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա