Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանների միջև
Իջևանում փայտի գործով զբաղվողներն այսօր փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: «Հետքի» հաղորդմամբ, ճանապարհը փակողները պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:
Բախում է տեղի ունեցել ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է սկսվել։ Նրանք սկսկել են քարեր նետելոստիկանները հետ են նահանջել։ Կան վիրավորներ, այդ թվում նաև ոստիկաններ։
«Հետքի» հետ զրույցում ցուցարարները հայտնել են, որ սպասում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Իսկ իրենց վիրավոր ընկերներին մասին հստակ ոչինչ դեռևս չգիտեն, նրանց տեղափոխել են տարածքից: Ըստ աղբյուրի, ոչ ցուցարարների, ոչ ոստիկանների վիրավորների մասին հստակ թվեր հայտնի չեն:
Ճանապարհին հարյուրավոր մեքենաներ են պարփակված, չեն կարողանում տեղաշարժվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին