Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, այսօր տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնում է, որ հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։
Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:
Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվեցին կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի անդամ տարբեր երկրների արձագանքների վերաբերյալ:
Փաստաթղթի վերաբերյալ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։
Հիշեցնենք, որ Գևորգ Դանիելյանը կոնվենցիան հակասահմանդրական է համարում, Արա Զոհրաբյանն էլ չվավերացնելու պահանջով ստարագրահավաք է սկսել։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- Արա Զոհրաբյան. Հեռու մնացեք Եկեղեցուց և ճանաչեք Եկեղեցու բացառիկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան