Նախշուն Տավարացյանը ստանձնել է ԲԴԽ դատավոր անդամի իր լիազորությունները
Բարձրագույն դատական խորհրդի՝ համալրված կազմով հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 15-ին:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մինչ օրակարագային հարցերի քննարկումը Խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Խորհրդի նորընտիր դատավոր անդամներ Ռուբեն Վարդազարյանին, Մեսրոպ Մակյանին, Նախշուն Տավարացյանին՝ նշել է, որ Խորհրդի կազմի համալրմամբ այսուհետ հնարավոր կլինի կազմակերպել Խորհրդի արդյունավետ աշխատանքը:
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները ևս ողջունելով գործընկերներին՝ իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ի նպաստ համատեղ կառուցողական աշխատանքի:
Հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ստացել էր 111 ձայն, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը՝ 83 ձայն:
Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանն էլ, համաձայն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների, երդվելով ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի իր լիազորությունները:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նիստ կհրավիրվի Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով
- «Ժողովուրդ». ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի
- Նախշուն Տավարացյանի հրաժարականի հարցը պետք է որոշի ԲԴԽ-ն
- Դատավոր Նախշուն Տավարացյանը համամիտ չէ Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան