Սիրիային չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից S-400-ների մատակարարումը Թուրքիային
Սիրիան անհանգստացած չէ Թուրքիային վաճառվող ու մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առնչությամբ։ Այդ մասին, ըստ Էրմենիհաբերի, հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիյադ Հադդադը։
«Թուրքիան այս պահին Ռուսաստանի հետ միասին Սիրիայի հարցում երաշխավոր երկիր է և ձեռնարկած քայլերը երկու երկրներն իրար հետ համակարգում են։ Այդ պատճառով այս հարցը մեր հետաքրքրությունների շրջանակներում չի գտնվում»,-ասել է սիրիացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը S-400 համակարգերի մասերը մատակարարող 13-րդ բեռնատար ինքնաթիռն է արդեն ուղարկել Թուրքիա։