
Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի: Նման կարծիք է հայտնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշում է, որ հակառակ դեպքում ակամայից հաստատվում է իր կողմից երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման արդարացիությունը՝ իր բոլոր հետագա հետևանքներով:
Հիշեցնենք, լուրեր տարածվեցին, որ երեկ խուզարկություն է տեղի ունեցել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։
Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց լուրերը։ Նա նաև նշել էր, որևէ կարգավաճ դեռևս չունի։
Հիշեցնենք, հենց այս դատավորի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից։