«Ժամանակ». Իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում Սևանի խնդիրը դիտարկել ոչ թե իշխանությունների թերացման համատեքստում՝ կեղտաջրերի անվերահսկելի արտանետում, Սևանի ափամերձ տարածքները չմաքրել, ձկան և խեցգետնի մասսայական որս, Սևանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի և ազոտի ավելացում, այլ որպես բնապահպանական գլոբալ աղետի անմիջական արդյունք՝ կլիմայի փոփոխության հետևանք:
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում արված հայտարարությունը, թե՝ մենք կարող ենք կորցնել Սևանը: Պարզ ասած՝ փող տվեք, որ փրկենք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա