«Ժողովուրդ». Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը պետք է պատրաստ լինի մեկ տարվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեկ տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պետք է խորհրդին ներկայացնի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը։ Այդպես է ամրագրված վարչապետի հանձնարարականում և, որի կատարման համար երեկ ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնախումբ։ Այդ հանձնախումբը պետք է մեկ տարվա ընթացքում մշակի ռազմավարությունը։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային ռազմավարությունը չի փոխվել 2007 թվականից, սակայն այն պետք է հանդիսանա ամենակարևոր և հիմնարար փաստաթուղթը։ Եվ այդ 12 տարիների ընթացքում աշխարհում և տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, ապրիլյան պատերազմ, թավշյա հեղափոխություն, սահմանադրական փոփոխություններ և այսօր արդիական են փոփոխությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղելացավ, որ միջգերատեսչական խմբում ներառված են լինելու բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ներկայացուցիչներ խորհրդարանից, իսկ խումբն էլ կղեկավարի հենց Արմեն Գրիգորյանը։ Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնախմբում ներառված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա