«Ժողովուրդ». Արցախում հակված չեն, որ Սամվել Բաբայանը մասնկացի համապետական ընտրություններին
«Ժողովուրդ». Արցախում հակված չեն, որ Սամվել Բաբայանը մասնկացի համապետական ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները, որից թեժ է լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում են տարբեր ուժերի մասնակացություն այդ ընտրությանը։
Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլևս չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իրենց թեկնածուններն առաջադրեն թե իշխանական, թե ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը:
Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն․ հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղղարկելու վերաբերյալ: Ու թե ինչ որոշում կկայցվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնկացի Սամվել Բաբայանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա