Երևանում վերելակի ճոպանները թուլացել են
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանը պոկվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճոպանները թուլացել են՝ վերելակը արագընթաց սահել է 1-ին հարկի մակարդակ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում