Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
Իջևան քաղաքի՝ բերման ենթարկված բնակիչների հարազատներն այս պահին հավաքվել են քաղաքի մի հատվածում։ Նրանց որևէ մեկը չի ասել, որտեղ են իրենց հարազատները։
Para.TV-ի ուղիղ եթերում կանայք պատմում են՝ ոստիկանների բռնությունների մասին, մարդկանց տարել են երեխաների աչքի առաջ։
«Ուռած, անկապ բաներ են ասում, մտել են ներս, ես գիշերանոցով եմ։ Ասում եմ՝ մի հատ դուրս եկեք, ես հագնվեմ, նոր կմոտենաք։ Չէ, լկտի ձևով քարշ են տալիս, ձեռքս տվեցին դռնովը։ Հրեցին, ինձ պադեզդում գցեցին, թոռնիկներս վախեցան, սկսեցին լաց լինել։ Կանգնել է շենքի առաջ, ասում է, տես՝ քեզ ինչ եմ անելու։ Ուռած, լկտի, ինչ պիտի անես, իմ երեխեն ի՞նչ հանցանք է կատարել»,-ասաց կինը։
Նրանք պահանջում են՝ «իրենց անմեղ» երեխաներին իրենց տան, հետն էլ աշխատատեղ ստեղծեն, որ մարդիկ աշխատեն։
«Ոսկե ձկնիկի պատմություն է դարձել, գեղջուկ կինը ինչ է դառել։ Մեր երեխեքն էլ վարկերի տակ, պարտքեր տակ։ Բախումը սկսել է խմած միլիցեքի հարձակումից, ըսկի թուրքը էդ բանը չէր անի»,-ասում են կանայք։
Նրանցից մեկն էլ պատմում է, գիշերով մտել են տներ, երեխաների, ծերերի աչքի առաջ, կանդալել են ու տարել, չգիտեն էլ՝ ուր։
«Իմ տղան էպիլեպսիայով հիվանդ է։ Չեն ասել, ուր են տանում, ինչի համար են տարել»,-ասաց նա՝ չբացառելով, որ ոստիկանների ուղղությամբ քարեր նետողները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկանները։
«Ոստիկանները եկել են, մարդկանց հրմշտել են, գցել են։ Ես անձամբ աչքս գցել եմ, նայել եմ։ Տեսել եմ, որ շորերը փոխել է, քաղաքացու շորերով մտել է ժողովրդի հետ ու հրահրել բախում։ Ինքը սկզբից ոստիկանի հագուստով էր։ Ես ապացուցել չեմ կարող, անունը չգիտեմ, առաջին անգամ էի տեսնում»,-ասաց կինը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. 36 հոգի պետք է բերման ենթարկվեին, մյուսներն ո՞ւրն են
- ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան
- Իջևանում տեղի ունեցած բախումներով գործով ձերբակալվել է 13 անձ
- Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո կան բերման ենթարկված անձինք
- Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին