Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
Քաղաքացիներն էլ են տուժել, բայց հիվանդանոց չեն դիմել։ Պնդում են Իջևանում երեկ ոստիկանության գործողություններից տուժածների հարազատները։ Նրանք ցույց տվեցին 15-ամյա մի տղայի, որին 4-5 ոստիկան ուժով փորձել են տեղափոխել ոստիկանության մեքենայի մեջ։
Երեխան պատմեց, որ ուսի վնասվածք է ստացել, ոստիկանություն չի տեղափոխվել քաղաքացիների դիմադրության շնորհիվ։
«Շատերը տարբեր վնասվածքներ են ստացել, բժշկի չեն դիմել։ Ոստիկանը պառկել է գետինին, նկարվել, դիմել բժշկի։ Ես նայեցի, թեթև վնասվածքներ են, քերծվածքներ, սալջարդեր»,-ասացին նրանք։
Para.TV-ի ուղիղ եթերում մեկ ուրիշն էլ պատմեց, որ դուռն ինքն է բացել ոստիկանների առաջ, հարցրել է՝ ովքե՞ր են։ Ձայնի վրա եկել է որդին։
«Տղաս իջավ տռուսիկով։ Բռնեցին, որի իրավունքը բացարձակ չունեին, իջացրեցին։ Ասեցինք՝ փռեն ասֆալտին, բայց ոչ թե իր տան մեջ անմեղ մարդուն փռեն ասֆալտին։ Իր կնոջ, երեխու, մոր աչքի առաջ էդքա՞ն մարդուն նվաստացնել ու վիրավորել։ Ու ոչ մի հիմնավորում։ Կանդալեցին տասը հոգով։ Ամուսինս եկավ, իրան էլ բռնեցին, մյուս որդիս Երևանից էր եկել, էդ ցույցի հետ կապ էլ չուներ, իրեն էլ բռնեցին։ Ասեցի, դե որ իրենց տանում եք, ես էլ եմ գալիս։ Գիշերվա ժամը 3 անց կես փողոցում ինձ գցեցին մեքենայի դեմն ու իրենք գնացին։ Բոլորին տարան տռուսիկով, ոտաբոբիկ ու առանց հագուստի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին