Ամենուր աճել է գերքաշության և ճարպակալման ցուցանիշները
Գնահատականների համաձայն՝ 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: ՅՈՒՆԻՍԵՖի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում:
Ըստ զեկույցի, թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվացեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում:
Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:
Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավիլի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում:
Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը:
Զեկույցի համաձայն, ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար:
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան