Ոստիկանները բացեցին մայրուղին
Իջևանի բնակիչները, մի մասը երեխաներին գրկած, կանգնեցին, մյուսներն էլ նստեցին մայրուղու վրա՝ արգելելով երթևեկությունը։ Ոստիկանները հրեցին, բնակիչներին մոտեցրեցին մայթի վրա։ Իրավիճակը լարվեց։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել ոստիկանություն տարված, ձերբակալված իրենց հարազատներին, ինչպես նաև իրենց աշխատանքով ապահովել։
Բնակիչների հետ բանակցող ոստիկանը խորհուրդ տվեց երեխաներին տուն տանել։
«Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է փակել, որ ընտրվել է վարչապետ, մենք էլ ենք փակում, աշխատանք ենք ուզում»,-բղավեց երիտասարդներից մեկը։
Ձերբակալավածներին ազատելու պահանջով ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Օսիպյանն ասաց, անօրինական որևէ գործողություն չի կարող մնալ անպատիժ։
«Եթե ուզում եք ամեն ինչ հանգիստ ու համերաշխ լինի, ուղղակի խնդրում եմ, մեր եղբայրներին եթե պատժում եք, պատժեք նաև նրանց վնասվածք պատճառած ոստիկաններին»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Օսիպյանն ասաց, եթե մատնացույց անեն որևէ ոստիկանի, ով բռնություն է կիրառել, ապա կպատժվի, միաժամանակ ասացին, իր տեղեկություններով, ոստիկանները գործել են օրենքի սահմանում, քաղաքացիները հնարավոր է՝ վնասվածքներ ստացել են ոստիկանների անկանոն շարժումների հետևանքով։
Այս պահին Իջևանում հանգիստ վիճակ է։